Յակուտիայի քաղաքային դումայի պատգամավոր Անտոն Բուշիինը դուրս է մնացել «Եդինայա Ռոսիա» խմբակցության կազմից ու ամենայն հավանականությամբ կզրկվի պատգամավորական լիազորություններից՝ կապված թմրանյութ օգտագործելու վերաբերյալ սկանդալի հետ:

Հաղորդվում է, որ նրան խմբակցության կազմից դուրս թողնելու որոշումը կայացվել է երկուշաբթի՝ խմբակցության նիստի ժամանակ: Նշվում է, որ Անտոն Բուշինը, չլինելով կուսակցության անդամ, պետդումա է անցել եդինոռոսների ցուցակով: Այս մասին հաղորդում է «Ռոսիյսկայա Գազետան»:

Հունվարի երերքին պատգամավորին ձերբակալել էին՝ թմրանյութի ազդեցության վիճակում: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ նրան ձերբակալել էին քաղաքային կինոթատրոններից մեկում: