Ամերիկյան Լաս Վեգասում ավարտվել է «Consumer ElectronicsShow 2014» (CES 2014) էլեկտրոնիկայի նվաճումների ցուցահանդեսը:

 Ներկայացվել են էլեկտրոնային նորույթներ, որոնցից շատերը կարողացել են զարմացնել անգամ ամենապահանջկոտ հանդիսատեսին:

Այսպես, կորեական Samsung-ը ներկայացրել է իր թեքությունը փոխող հեռուստացույցի գործող նախատիպը: Էկրանի թեքությունը հնարավոր կլինի ղեկավարել վահանակի կամ ձայնային հրահանգի միջոցով, հաղորդում է «ՌուՖոքսը»՝ վկայակոչելով «Ռոսիյսկայա գազետան»:

Իր հերթին LG-ին ներկայացրել է 55-դյույմանոց հայելի-հեռուստացույց: Հեռուստացույցը գործառնում է թե միացած, թե անջատված վիճակում: