Ֆրանսիայի ոստիկանությունը կարող է վճռական գործողությունների դիմել ադրբեջանցի օլիգարխ Հաֆիզ Մամեդովի նկատմամբ:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով L'Equipe-ին, զգուշանալու պատճառն այն է, որ օլիգարխը չի կարողացել խոստացած 6 մլն եվրոն փոխանցել ֆուտբոլային «Լանս» ակումբի հաշվին:

Միեւնույն ժամանակ, պրոֆեսիոնալ ակումբների վերահսկողության հանձնաժողովն արգելել է նրան պատկանող «Լանս» ֆուտբոլային ակումբին նոր խաղացողներ գնել: Հանձնաժողովը վկայակոչում է այն, որ ակումբի ֆինանսական հնարավորությունները չեն ներում այս սեզոնում տրանսֆերներ անցկացնել: Ակումբը ձեռք բերելուց հետո Մամեդովը դրա հաշվին է փոխանցել 5 մլն, իսկ մինչեւ հունիսի 30-ը պետք է փոխանցի եւս 6 մլն եվրո: Սակայն հանձնաժողովը ակումբի ղեկավարությունից պահանջել է ապացույց վճարունակության մասին: Այժմ «Լանս» ակումբը երկրորդ լիգայում երրորդ տեղն է զբաղեցնում, իրական շանսեր ունի հայտնվել առաջին լիգայում:

Շատ լրատվամիջոցներ, այդ թվում նաեւ L'Equipe պարբերականը, հակված են համարել, որ տրանսֆերներից հրաժարվելւ հիմնական պատճառը գումարների կասկածելի ծագումն է, որոնք Հաֆիզ Մամեդովը մտադիր է ներդնել իր ֆուտբոլային ակումբում:

Ակումբի նախագահ Ժերվե Մարտելը հունվարի 11-ին մամուլի ասուլիս է անցկացրել, որի ժամանակ հայտարարել է, որ չի վախենում հանձնաժողովի նման որոշումից: «Մենք չենք զարմանում հանձնաժողովի նման որոշումից, թեեւ դրա համար որեւէ հիմա չկար»,- ասել է Մարտելը:

Ֆրանսիայի տնտեսության ու ֆինանսների նախարարության գործակալությունը, որը պատասխանատու է փողերի լվացման դեմ պայքարի համար(TRACFİN), երբեք չի թաքցրել իր կասկածները փողերի ի հայտ գալու վերաբերյալ, որոնք ադրբեջանցի միլիարդատերը ներդնում է ֆրանսիկանա ֆուտբոլում: TRACFİN-ը շարունակում է հետեւել Ֆրանսիայում Հաֆիզ Մամեդովի գործունեությանը