Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախարարն այսօր ստորագրել է հրաման, համաձայն որի` «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի պարտականությունների կատարումը 2014թ. հունվարի 13-ից հանձնարվել է ինստիտուտի ընդհանուր հարցերով եւ ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Հովիկ Մինասյանին` մինչեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն եւ նշանակումը:
Ռեկտորի պաշտոնաը թափուր էր մնացել Արմեն Մազմանյանի մահվանից հետո:





























