Ուկրաինան համաձայնվել է հրաժարվել բարձրհարստացված ուրանի իր պաշարներից: Այդ մասին ատոմային անվտանգության գագաթնաժողովի ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ապիտակ տան մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբբսը:
Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», այդ հայտարարությունն արվել է ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահներ Բարաք Օբամայի եւ Վիկտոր Յանուկովիչի հանդիպման արդյունքներով:
Սպիտակ տան մամուլի քարտուղարի խոսքով, Կիեւը համաձայնվել է հրաժարվել այդ պաշարներից 2012թ.-ին: ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ-ը այդ որոշմանը ձգտում էր տասը տարի շարունակ: «Նյութերը, որ ոչնչացվելու են, բավարար էին ատոմային զենքի ստեղծման համար»,- նկատել է նա:




























