Մանվել Գրիգորյանից լավ ոչ ոք չի կարող ԵԿՄ-ն ղեկավարել, քանի որ նա կարողանում է իր դուխի, համբավի հաշվին ԵԿՄ անդամներին «կանտրոլի» տակ պահել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Փառապանծ Մարտիկներ» ՀԿ-ի նախագահ, ազատամարտիկ Գրիշա Սարգսյանը («Ժարիտ Գրիշ»)՝ անդրադառնալով փետրվարին սպասվելիք ԵԿՄ նախագահի ընտրություններին:
Նրա խոսքով՝ Մանվել Գրիգորյանը, որպես հրամանատար ու գեներալ, կարող է ուշադրության կենտրոնում պահել ԵԿՄ-ի խնդիրները: «Իմ կարծիքով բացի Մանվել Գրիգորյանից, ոչ ոք չի կարող այդ կերպ ղեկավարել ԵԿՄ-ն: Ես չեմ տեսնում մեկ այլ հզոր ուժեղ մարդ, որ կարողանա ԵԿՄ-ն այս կերպ ուշադրության կենտրոնում պահել: Համ «կանտրոլի» տակ է պահում, համ էլ բարոյական եւ սոցիալական ուշադրության է արժանացնում»,- ասաց Գրիշա Սարգսյանը եւ ավելացրեց, որ Մանվել Գրիգորյանը այս տարիների ընթացքում ապացուցեց, որ կարող է իր թիմը պահել եւ իր թիմի նկատմամբ պատասխանատվություն կրել:





























