40-ամյա  Նելլա Ա.-ն մեղադրվում է ամուսնուն դանակահարելու մեջ: Մասիսի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 

Գործի նյութերի համաձայն՝ 40-ամյա Նելլա Ա.-ն, կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է ամուսնու`Ալբերտ Բ.-ի հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով դիտավորությամբ հարվածել է նրան եւ պատճառել կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:

Քրեական գործ է հարուցվել 112   հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-7  տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է բանակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործը դատարան է ստացվել հունվարի 8-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: