Սեւան-Դիլիջան ավտոճանապարհին` թունելի մոտ, այսօր՝ հունվարի 14-ին, ժամը 00:35-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է շտապ օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ տրանզիտ» մակնիշի У 095 ЕТ 56 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 7 մետր ներքեւ գլորվելով` բախվել ծառերին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տարբեր մարմնական վնասվածքներով Դիլիջան քաղաքի ԲԿ է տեղափոխվել 23-ամյա Ս. Գ.-ն, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: