Գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը երեկ «Ժամանակի» այն հարցին, թե իրեն զգուշացրե՞լ են մահափորձի մասին, նա ասաց, որ երկու անգամ իր ընկերներից Իոսիֆ Վերդյանն է զգուշացրել, որ հարձակում է նախապատրաստվում, զգույշ լինի: Մի անգամ իրենց մեքենան են կանգնեցրել երեք մեքենայով. կինը եղել է մեքենայում, թողել, հեռացել են. «Ընդհանրապես մահափորձի դեպքում կրակում են եւ վերջ, իսկ իմ դեպքում հարձակում էր: Ես հասկացա, որ ինձ ուզում էին ծեծել կամ լռեցնել, ես էլ բերանս փակում եմ, ու երբ ինձ մի բան են հարցնում, չեմ պատասխանում. ճիշտը չեմ կարող ասել, սուտն էլ՝ չեմ ուզում»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























