Ռուսաստանն առանց բացատրությունների արգելել է իր տարածք մտնել ամերիկացի լրագրող Դեւիդ Սեթերին:

Հայտնի է, որ Financial Times-ի նախկին լրագրող եւ Ռուսաստանի ու ԽՍՀՄ-ի մասին մի քանի գրքերի հեղինակը հաստատվել է Մոսկվայում 2013-ի սեպտեմբերից, որպես «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից: 2013-ի դեկտեմբերին Սեթերը նախատեսում էր երկարացնել իր վիզան Կիեւում, սակայն Ուկրաինայում ՌԴ դեսպանատանը լրագրողին հայտնել են, որ «պատկան մարմինները որոշել են, որ Ձեր հետագա ներկայությունը Ռուսաստանի տարածքում անցանկալի է», հաղորդում է RBK.ru-ն՝ վկայակոչելով բրիտանական The Guardian-ը:

Հաղորդվում է, որ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ ՄաքՖոլը Սեթերի շուրջ ստեղված իրավիճակը քննարկելի է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռիբակովի հետ: ՌԴ ԱԳՆ-ի արձագանքի մասին ոչինչ հայտնի չէ:

Սեթերն առաջին անգամ Մոսկվա է այցելել 1969-ին: 1976-82 թվականներին նա եղել է Մոսկվայում Financial Times-ի սեփական թղթակիցը: