«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ  նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ղեկավարելիք Քննչական կոմիտեի բացումը ձգձգվում է։

Իր պաշտոնանկությունից հետո Հովսեփյանի մերձավորները հույս ունեին, որ նոր ձեւավորվելիք կառույցը կսկսի գործել մինչեւ նոր տարի։  Հետո խոսվում էր, որ այն կսկսի գործել այս տարվա հունվարից։

Քննչական կոմիտեն, սակայն, կգործի լավագույն դեպքում  մարտ ամսից։ Մեզ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովը նոր մարմնին վերաբերող օրենսդրական փաթեթը քննարկելու է փետրվարի 3-6-ին  սպասվող քառօրյա նիստերի օրակարգում, եթե, իհարկե, որեւէ բան չփոխվի։

Հովսեփյանի մերձավորները պնդում են, որ կոմիտեի բացումը ձգձգվել  է, քանի որ օրինագծերի վրա փորձագետները լուրջ աշխատանք են տարել, որպեսզի դրանք անթերի լինեն, եւ ձգձգման մեջ քաղաքական ենթատեքստ չկա»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում