«Առավոտ»  թերթը գրում է. «Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները երեկ  «Առավոտին» փոխանցեցին, որ ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչության աշխատակիցները մանրակրկիտ  խուզարկել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնատունը: Մեծ թվով ոստիկաններ լցվել են Սլաբոդկա թաղամաս, որտեղ ապրում է նախկին քաղաքապետը:

Վերջիններս մոտ կես ժամ այնտեղ մանրակրկիտ խուզարկում են անցկացրել: Իսկ թե Վարդան Ղուկասյանն ինչու է շարժել ոստիկանների հետաքրքությունը,  ոստիկանության հասարակայնության եւ լրատվության վարչության հետ երեկ կապ հաստատել չհաջողվեց»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում