Երեւանի Մ.Խորենացի եւ Գլինկայի փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ (Սարի թաղի կամուրջի տակ), այսօր՝ հունվարի 14-ին, ժամը 03:10-ի սահմաններում, ավտոմեքենա է այրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.20-ին, մարվել՝ 03.27-ին:
Խորենացի փողոցի թիվ 150 տան մոտակայքում այրվել է «Կլասիկ տաքսի» տաքսի ծառայությանը պատկանող, Ե. Պ.-ի վարած BYD մակնիշի 43 2Ս Տ15 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:





























