ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի կրտսեր քույրը կզբաղվի Աշխատանքային կուսակցության ֆինանսների բաշխմամբ՝ մահապատժի ենթարկված հորաքրոջ ամուսնու՝ Չան Սոն Թհեկի փոխարեն:

Ըստ աղբյուրների՝ ԿԺԴՀ-ի առաջնորդի կրտսեր քույր Կիմ Ե Չժոնը դարձել է Աշխատանքային կուսակցության 54-րդ բաժաի ղեկավարը, որի գործունեությունը նախկինում վերահսկում էր Չան Սոն Թհեկը: Այդ բաժինը պատասխանատու է Կորեայի ժողովրդական բանակ ածուխի, էլեկտրականության, վառելանյութի, հագուստի եւ  առաջին անհրաժեշտության այլ իրերի մատակարարումների համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով հարավկորեական լրատվամիջոցները:

Բացի դրանից, Կին Ե Չժոնի իրավասության ներքո են գտնվում Տեսոն  եւ Միության եւ զարգացման բանկերը, ինչպես նաեւ զբոսաշրջային, երկաթուղային եւ այլ նախագծեր: Նշվում է, որ դրանց մի մասը նախկինում ղեկավարել է ԿԺԴՀ-ի առաջնորդի հորաքույրը:

Լրատվամիջոցներում Կիմ Չեն Ընի հորաքրոջ ճակատագրի վերաբերյալ տարբեր լուրերն են հայտնվել, որոնցում եղել է ինքնասպանության վարկածը, ինչպես նաեւ այն, որ նա կոմայի մեջ է:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայում երկրորդ մարդ  եւ  գորշ կարդինալ համարվող 67-ամյա Չան Սոն Թհեկը մեղավոր էր ճանաչվել պետական դավաճանության մեջ եւ մահապատժի ենթարկվել դեկտեմբերի 13-ին: