Հունվարի 14-ին Եգիպտոսում սկսվել է երկօրյա համազգային հանրաքվե՝ կապված նոր սահմանադրության հետ:
Նշվում է, որ դա կլինի «ճանապարհային քարտեզի» շրջանակներում առաջին պրակտիկ քայլը, որը մշակվել է Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո:
Հանրաքվեին պետք է հաջորդեն խորհրդարանական ու նախագահական ընտրությունները: Բարձրագույն ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հանրաքվեին կկարողանա մասնակցել ավելի քան 52 մլն քաղաքացի, հաղորդում է «Վեչերնիե Վեդոմոստին»:
«Մահմեդական-եղբայրների» ու նախկին նախագահ Մուրսիի կողմնակիցները դեմ են հանրաքվեին ու կոչ են անում բոյկոտել այն:
Ամբողջ երկրի տարածքում մոտ 160 հազար զինվորներ ու 200 հազար ոստիկաններ ապահովում են ընտրատեղամասերի անվտանգությունը, հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:





























