Հունվարի 11-ին ոստիկանության Տավուշի բաժին է ներկայացել 45-ամյա Սարգիս Ա.-ն եւ կամավոր հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 229 փամփուշտ եւ 2 դատարկ պահունակ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:





























