Հունվարի 14- ի գիշերը տեղացած ձյան մաքրման աշխատանքները մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթացել ել են ողջ օրը եւ կշարունակվեն նաեւ հունվարի 14 –ի լույս 15-ի ողջ գիշերվա ընթացքում:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե քանի որ գլխավոր ու երկրորդական բոլոր փողոցներն արդեն լիարժեք երթեւեկելի են, շեշտը կդրվի բակային տարածքների, միջբակային ճանապարհների ու մայթերի մաքրմանը: Գործընթացին աջակցում են նաեւ համատիրությունների աշխատակիցներն ու պայմանագրային հիմունքներով ներգրավված քաղաքացիները:


































