NEWS.am-ը զգալի կրճատումենրով ներկայացնում է «Foreign Policy» ամսագրի բլոգում հրապարակաված հոդվածը, որի հեղինակն է տվյալ պարբերականի խմբագրի օգնական Դեյնա Սթասթերը:

Եթե Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կառավարությունն անկում ապրի, ապա մեծ հաշվով պատճառները կլինեն պակաս հայտնի մահմեդական հոգեւորական Ֆեթհուլահ Գյուլենը եւ ողջ աշխարհում տարածված նրա մութ կայսրությունը: Վերջին 10 տարում Էրդողանն ու նրա Արդարության ու զարգացման կուսակցությունը լուռ պայքար էին վարում Գյուլենի հետնորդների հետ: Այդ պայքարը որպես կանոն ընթանում էր փակ դռների ետեւում, սակայն այժմ ամեն ինչ փոխվել է:

Թուրքական քաղաքականության մեջ Գյուլենը բազմիցս իր վրա է հրավիրել ամերիկյան պաշտոնական անձանց ուշադրությունը որպես կենտրոնական խաղացող ինչպես Վաշինգթոնում, այնպես էլ Թուրքիայում: Ինչպես նշվում է 155 դիվանագիտական փաստաթղթերում, հրապարակված WikiLeaks կայքի կողմից, ամերիկացիներն ամեն կերպ փորձում էին հասկանալ այս մարդուն, սակայն Գյուլենի նամակները թույլ են տալիս պատկերացնել, թե որքան խորն են նրա կողմնակիցները ներթափանցել թուրքական պետութան մեջ եւ ինչ լուրջ վտանգ են ներկայացնում Էրդողանի կառավարությանը:

Անկարայում Գյուլենի դպրոցի ուսուցիչները դեսպանության պաշտոնյաների համար ընդգծել են, որ «սա քաղաքական շարժում չէ»: Նրանց խոսքով՝ դրա փոխարեն դպրոցներն հիմք են համարում Գյուլենի մութ, առեղծվածային արտահայտությունները, ինչպես օրինակ. «Ով ամենուրեք չէ, նա ոչ մի տեղում էլ չի» կամ «Տեղայնանալու համար պետք է գլոբալանալ»: Սակայն սա դժվարությամբ է կապվում նրա հետ, ինչը հաճախ խոստովանում են իրենք գյուլենիստները. Գյուլենի հետ կապված «Լրագրողների ու գրողների հիմնադրամ» լրագրողական  միավորման ղեկավարը Ֆեթհուլահ Գյուլենին «բացահայտ» վերագրեց ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո Կենտրոնական Ասիայում դպրոցներ բացելու մտադրությունը: Պատճառը բավական պարզ էր. հաղթել իրանցիներին Կենտրոնական Ասիայում: Նման հայտարարություններն անհանգստացրին Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարներին, իսկ դպրոցների տարածումը տարածաշրջանի հետ Թուրքիայի հարաբերություններում ցավոտ հարց էր:

Ոչ ոք չի կարող հստակ պատասխան ստանալ Գյուլենի շարժման վերաբերյալ, ուստի շատերին են հուզում նրա մտադրությունները: Չնայած այն հանգամանքին, որ Գյուլենը բնակվում է Միացյալ Նահանգներում ավելի քան 10 տարի, WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերը Անկարայում ԱՄՆ դեսպանության գործունեության վերաբերյալ ցույց են տալիս, որ ԱՄՆ կառավարությունը դեռ փորձում է հասկանալ Գյուլենի շարժման դրդապատճառներն ու շահերը, եւ նույնիսկ հենց իրեն՝ Գյուլենին:

Գյուլենի գաղտնիությունը դավադրության տեսության տպավորություն  թողնում: Նրա որոշ իսլամիստ հակառակորդներ կարծում են, որ Գյուլենը ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող «խլուրդ» է, ով փորձում է քաղաքական իսլամի շարքերը ներսից քայքայել: Աշխարհիկ գործիչներն անհանգիստ են, որ նա «դավադրություն է կազմում Թուրքիան շարիաթով առաջնորդվող իսլամական պետության վերածելու համար, որն էապես չի տարբերվի իրանից»: Նույնիսկ Գյուլենի շարժման կողմնակիցները լիովին չեն վստահում նրա մտադրություններին: