«Հրապարակը» գրում է. «Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին թերեւս ՀՀ նախագահականի պասիվ ու անորոշ կյանքը ձանձրացրել էր, եւ նա որոշել է օվկիանոսից անդին զվարճություններ փնտրել: Նրան վերջերս տեսել են Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում՝ քեֆ անելիս:

Ներկաները հիացմունքով վայելել են Սերգեյիչի երգն ու պարը: Իսկ ակորդեոն չի՞ նվագել՝ հետաքրքրվեցինք մենք, պարզվեց՝ ոչ: Ըստ մեր աղբյուրների, նախկին ոստիկանապետն այդկերպ տոնել է իր վերջին «ձեռքբերումները»՝ երկու շքեղ առանձնատունը Կալիֆորնիայում:

Մենք վստահ ենք, որ այս հրապարակումից հետո  նա իրեն հատուկ խանդավառությամբ կհերքի, որ նման բան չկա, իրեն որտեղի՞ց այդքան գումար, սակայն խոստանում ենք հրապարակել առանձնատների հասցեները: 

Իսկապես՝ որտեղի՞ց մեր բարձրաստիճան ոստիկաններին այդչափ գումար: Մեկ այլ նախկին «ոստիկանապետ» էլ՝ Ներսիկ Նազարյանն օրինակ, Դուբայում հարյուր հազարավոր դոլարներ շաղ տալով՝ շշմելու Նոր տարի է նշել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում