«Ժողովուրդ» թերթը գրում է. «2013թ. դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի գործով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն անձամբ է գնացել ԼՂՀ ոստիկանություն եւ խիստ հանձնարարականներ տվել: Այս մասին երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Վիտալի Բալասանյանի եղբայրը` Վաչիկ Բալասանյանը. «Սահակյանն ասել է, որ բոլոր ուժային կառույցները համատեղ քննություն տանեն եւ հատ-հատ այն բացահայտեն»:

Վաչիկ Բալասանյանի տեղեկացմամբ՝ այդ օրը Բակո Սահակյանը եւ Վիտալի Բալասանյանը ոստիկանությունում հանդիպել են ու զրուցել. «Երկար քննարկում չի եղել, բայց զրուցել են: Ես վստահ եմ, որ այս գործով քննչական մարմինները լուրջ զբաղվում են, ու այն կբացահայտվի»:

 Հիշեցնենք, որ նշված օրը Բալասանյանի մեքենային ամրացված ինքնաշեն պայթուցիկը շրջադարձի վրա արգելակելու ժամանակ պոկվել եւ ընկել էր՝ ձախողելով պլանավորված պայթյունը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում