«Իրավունք» թերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանի հետ։ Հատված հարցազրույցից.
Որո՞նք են ՀՀ 2-րդ նախագահի հանկարծակի ակտիվանալու դրդապատճառները։
Կարծում եմ, որ քննարկումների իրավունք ունեն բոլորը, եւ ճիշտ կիներ, որ հասարակությանը հետաքրքրող շատ այլ հարցերի մասին թե նախկին նախագահները թե քաղաքական գործիչները ավելի հաճախակի խոսեն։ Բայց ինձ ավելի զարմացնում է Ռ. Քոչարյանի վերլուծություններում տեղ գտած հատվածային մոտեցումները։
Ինչ վերաբերում է քաղաքական նկատառումներին, ապա այստեղ տեղին է հիշել հայտնի Բիսմարկի այն խոսքերը, որ ընտրություններից հետո քաղաքական գործիչները հաջորդ օրվանից նախապատրաստվում են գալիք ընտրություններին։
Ձեր կարծիով, 2-րդ նախագահի խոսելու ժամանակը ճի՞շտ էր ընտրված, որպեսզի նախապատրաստվեն հաջորդ ընտրություններին։
Ընդհանրապես, դա այդպես է, դրա մեջ ես ոչ մի ողբերգություն չեմ տեսնում։ Լավ կլիներ պարզապես այդ քննարկումներն ավելի ընդհանրական լինեն եւ չտեղափոխվեն անձնական դաշտ։ Ինչ վերաբերում է ընտրված ժամանակին, արդեն ասացի, որ եթե կան մտահոգող խնդիրներ, դրանց վերլուծություններն ու քննարկումները կարող էին լինել նաեւ մինչեւ հիմա։ Բայց կարծես սա ընդամենը մի քաղաքական հնարք է՝ քաղաքականության մեջ արդյունավետ տեղավորվելու համար, ինչն ինձ համար անթույլատրելի է»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























