Ճապոնական ձկնորսական նավը կողաշրջվել ու խորտակվել է՝ տեղական ՌԾՈւ ռազմանավին բախվելուց հետո: Միջադեպը տեղի է ունեցել Հիրոսիմա ֆրեֆեկտուրայում, հայտնել են տեղական փրկարարական ծառայությունում:
Հաղորդվում է, որ երկու ձկնորսներ ծանր վնասվածքներ են ստացել: Նրանք կլինիկական մահվան վիճակում են:
Միջադեպի կապակցությամբ Ճապոնիայի վարչապետի անձնակազմին կից ճգնաժամային շտաբ է ստեղծվել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:





























