Japan Airlines ավիաընկերության Boeing 787 Dreamliner-ում հերթական անգամ ուժակուտակիչ մարտկոցը սկսել է ծխալ:

Պարզվել է, որ ծխի պատճառը օդանավի քթամասում տեղադրված ութ մարտկոցներից մեկում ջերմաստիճանի կտրուկ բարձրացումն է եղել: Բռնկում չի եղել, ոչ ոք չի տուժել: Ուղեւորներ օդանավում այդ պահին չեն եղել, հայտնում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով  NHK-ն:

Ավելի վաղ Dreamliner-ի թռիչքները 2013թ. հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում  դադարեցվել էին՝ ուժակուտակիչ մարտկոցների բռնկման պատճառով:  Բռնկման պատճառները պարզելուց եւ խնդիրը լուծելուց հետո Boeing 787-ի թռիչքներն ամբողջ աշխարհում վերսկսվել էին: Սակայն դրանից հետո էլ մամուլը բազմիցս հայտնել է այդ օդանավերում նմանատիպ անսարքությունների մասին:

Ավելին, 2013-ի սեպտեմբերին նորվեգական Norwegian Air Shuttle-ը արտադրողին էր վերադարձրել նոր Boeing Dreamliner 787-ը՝ դա հիմնավորելով օդանավերում առկա տարբեր թերություններով եւ ոչ հուսալիությամբ: