Նյու Յորքի Ջոն Քենեդու օդանավակայանի շինություններից մեկում հրդեհ է տեղի ունեցել, ինչից 18 մարդ է տուժել:
Ոչ մեծ բռնկում է տեղի ունեցել Lufthansa սպասասրահում: Ոստիկանության տվյալով՝ այրվել է աղբատար բեռնարկղերից մեկը: Կես ժամ անց հրդեհը մարվել է:
Օդանավակայանի 18 աշխատակիցներ տուժել են այրման գազերից: Ոստիկանության տվյալով՝ 14 տուժածների օգնություն է ցուցաբերվել տեղում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով NBC-ն:
Հեռուստաալիքի տվյալով՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ օդանավակայանում վտանգավոր նյութերի արտահոսք է եղել, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ խոսքը կոսմետիկական միջոցների մասին է եղել:





























