Մոսկվայի բանջարեղենային բազաներից մեկում նախորդ գիշեր սպանված ադրբեջանցու են գտել:
Ինչպես ռուսական լրատվամիջոցներն են հաղորդում, մարմինը հայտնաբերել են ուշ գիշերը բանջարեղենային բազանեից մեկում:
Գլխավոր քննչական վարչության տվյալների համաձայն՝ 29-ամյա օտարերկրացու մարմնի վրա եղել են բազմաթիվ վնասվածքներ:
Նախնական տեղեկություններով՝ սպանությունն իրականացվել է անձնական հակակրանքի պատճառով: Ամենայն հավանականությամբ՝ մարդասպանն ու զոհը միասին կերուխումի են եղել, երբ տեղի է ունեցլ սպանությունը:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Հետաքննությունը շարունակվում է:





























