Վանաձորում սեպտեմբերի 23-ին կախվելու միջոցով ինքնասպանություն գործած ոստիկանության աշխատակից, 36-ամյա Դավիթ Մայիլյանի կինը թույլ չի տալիս, որ երեխաները ազատ շփվեն պապի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Մայիլյանի հայրը՝ Ռոբերտ Մայիլյանը:
Նա նաեւ նշեց, որ նախաքննությունը շարունակվում է, բայց ոչ մի էական տեղաշարժ: «Չեն կարողանում ոչինչ գտնել: Ես էլի եմ ասում՝ ինչ գիտի, կինը գիտի: Իմ որդու կողքին կինն է ապրել, ինքն էլ ասում է, որ ոչինչ չգիտի: Կինը նույնիսկ չի էլ գալիս-գնում մեր տուն: Նույնիսկ թոռներիս չեմ տեսել այդ դեպքից հետո: Ուրիշի միջոցով ասել է, որ եթե ցանկանում են տեսնել թող գան իմ տուն, իմ ներկայությամբ տեսնեն: Այսինքն` թոռներիս հետ չեմ կարող ազատ շփվել: Ուղղակի համբերությանս հետ են խաղում, բայց տեսնենք ինչ կլինի»,- ասաց Ռոբերտ Մայիլյանը:
Հիշեցնենք, որ ինքնասպանությունից առաջ Դավիթը մոր մոտ 1,5 միլիոն արժողության ոսկեղենը գրավադրել էր: Սակայն հայտնի չէ, թե նա այդ գումարն ինչի վրա է ծախսել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձորում, սեպտեմբերի 23-ին, կախվելու միջոցով ինքնասպանություն գործած 36-ամյա Դավիթ Մայիլյանը ամուսնացած էր, ուներ երկու երեխա՝ 1 տղա եւ մեկ աղջիկ: Մայիլյանը ինքնասպանություն է գործել տան լոգարանում՝ խողովակից կախվելու միջոցով: Բնակարանում քննչական խումբը հայտնաբերել է երկտող, որում մասնավորապես գրված է. «Սիրում եմ բոլորիդ, ընտանիքիս անդամներին, աշխատանքային ընկերներիս եւ խնդրում եմ ոչ ոքի չմեղադրել իմ այս քայլի համար»:





























