Facebook սոցիալական ցանցն առաջիկայում կարող է բջջային հեռախոսների համար լուրեր կարդալու ծառայություն թողարկել, հայտնում է Re/code-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը:

Ըստ առկա տեղեկությունների՝ Paper կոչվող ծառայության ծրագիրը նման է Flipboard ցանցի համարժեք ծառայությանը:

Հաղորդվում է, որ Paper-ը կարող է թողարկվել կամ որպես ինքնուրույն բջջային ծառայություն, կամ էլ՝ որպես բջջային սարքերի վեբ-ծրագիր: Ենթադրվում է, որ ծրագիրը կներկայացվի արդեն հունվարի վերջին:

Իր հերթին Facebook-ի մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանություններից՝ հայտարարելով. «Մենք չենք մեկնաբանում  բամբասանքները եւ շահարկումները»: