Կիպրոսի արեւմուտքում զբոսաշրջիկների եւ տեղի բնակիչների շրջանում երեք ամենահայտնի լողափերից երկուսը երկրաշարժի հետեւանքով ջրի տակ են անցել:
Պոլիսի քաղաքապետ Անգելոս Ոդիսեւսը կատարվածը բնապահպանական աղետ է անվանել եւ ափը վերականգնելու օգնությամբ դիմել կառավարությանը: Ըստ նրա՝ բնապահպանական հիմնադրամի կողմից իրենց մաքրության համար երկնագույն դրոշներ ստացած լողափերն այլեւս հասանելի չեն տեղի բնակիչների եւ զբոսաշրջիկների համար, դրանք գրեթե ոչնչացած են:
Հաղորդվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին՝ Միջերկրական ծովում, Կիպրոսի եւ Թուրքիայի միջեւ: Ցնցումների մագնիտուդը եղել է 5,9, իսկ էպիկենտրոնը գտնվել է Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայից 208 կմ հյուսիս-արեւմուտք եւ Անթալիայից 113 կմ հյուսիս-արեւելք՝ 64 կմ խորությունում:
Սակայն ափերն անմիջապես չեն ջրի տակն անցել: Քաղաքապետը լրագրողներին հայտնել էր, որ դրանց ոչնչացումը տեւել է 15 օր: Տոննաներով ավազ է տեղափոխվել, փոխվել է ողջ ափամերձ գիծը: Ծովն առանձին տեղերում մոտավորապես 40 մ առաջացել է, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























