Այսօր` ապրիլի 13-ին Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդն իր նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության տրամադրման, կասեցման և դադարեցման կարգն ու պայմանները:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԿԲ մամուլի ծառայությունից, դրանով հաստատվում է նաեւ էլեկտրոնային փող թողարկողներին ներկայացվող պահանջները՝ կանոնակարգ 16/1-ը, Էլեկտրոնային փողերի թողարկման եւ սպասարկման (շրջանառության) կարգն ու պայմանները, էլեկտրոնային փողերով գործարքների իրականացմանը ներկայացվող պահանջները՝ կանոնակարգ 16/2-ը, և վճարահաշվարկային կազմակերպությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերն ու դրանց լրացման կարգը: