ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի F-18 կործանիչը Վիրջինիա նահանգի ափերի մոտ Ատլանտյան օվկիանոսն է ընկել: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍ-ը` վկայակոչելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությանը:
Ըստ ռազմական գերատեսչության ներկայացուցչի`ռազմական ուղղաթիռներն ամիջապես մեկնել են օդաչուին որոնելու, սակայն մինչ նրանց ժամանելը վերջինիս փրկել է հարեւանությամբ լողացող ձկնորսական նավը:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ատլանտյան օվկիանոսում` ափից 60 կմ հեռավորության վրա: Պատճառները պարզվում են: Օդաչուին բուժզննման համար տեղափոխել են ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի մոտակա կայան:





























