Միջազգային տիեզերակայանի ուղեծրի շտկումը ժամանակավորապես հետաձգվել է՝ տիեզերական աղբի պատճառով:
«Կորեկցիոն աշխատանքները պայմաններ կստեղծեր տիեզերական աղբի օբյեկտենրից մեկի հետ վտանգավոր հեռավորությամբ մոտենալու համար, ուստի աշխատանքները որոշել ենք հետաձգել»,-հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ռուսաստանի հրթիռա-տիեզերական ճյուղի աղբյուրին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հունվարի 16-ցին Թռիչքների կառավարման մերձմոսկովյան կենտրոնը պետք է ՄՏԿ կազմում գտնվող բեռնաբար տիեզերանավի միջոցով կայանի ուղեծրի կորեկցիոն աշխատանք իրականացներ:
Աշխատանքը հետաձգվել է մինչեւ հունվարի 18-ը:





























