Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը չի փակվելու, այն շարունակելու է իր բնականոն աշխատանքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը:
Նա նշեց, որ թեեւ կենտրոնի շենքը հանված է վաճառքի, բայց դա որեւէ կապ չունի իրենց գործունեության հետ եւ ՌԱՀԿԿ-ն կշարունակի իր աշխատանքը:
Նշենք, որ «Հրապարակը» գրել է, որ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը կվերադառնա բնականոն աշխատանքի, Կենտրոնի վաճառքի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, երեկ ասել է ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը: 1994-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած այս կառույցը կանգնած էր ֆինանսական խնդիրների եւ փակման վտանգի առջեւ՝ ԱՄՆ-ում Կենտրոնի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը դադարեցրել էր ՌԱՀՀԿ ֆինանսավորումը։ Լուրեր կային, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է 1.5 մլն դոլարով վաճառել Կենտրոնի շենքը: Փորձագետները վերջին ամիսներին լքել էին Կենտրոնը, մնացել էին միայն տեխնիկական աշխատողները։ Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել էր ԱՄՆ՝ նաեւ ՌԱՀՀԿ-ի համար դոնորներ փնտրելու: Նա վերադարձել է ուրախ լուրով։





























