Կիեւում ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են վրացական Քութաիսի քաղաքի երեք քաղաքացիների, որոնցից երկուսը «օրենքով գողեր են», երրորդը հավակնում է այդ տիտղոսին:

Նշվում է, որ չնայած որոշակի շրջանակներում հայտնի լինելուն, քութաիսցիներից մեկը՝ Ջավախաձեն գաղտնի կենսակերպ է վարում ու գրեթե «չի երեւում»: 1998-ի գողական հավաքից հետո  նա գրեթե չի հայտնվել ոստիկանությունում:

Սկզբում բոլոր երեքին էլ տուգանել են 190 գրիվենի չափով, քանի որ ձերբակալության ժամանակ նրանք ոստիկանների հասցեին անհարիր արտահայտություններ են արել: Համապատասխան փաստաթղթերի ստուգումից հետո նրանց կարող են արտաքսել Ուկրաինայից: