Հայաստանում 2010թ. հունվա-փետրվար ամիսների ընթացքում սիգարետների արտադրության ծավալները նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել են շուրջ 1,2 տոկոսով:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հաշվետու այս երկու ամիսներին Հայաստանում արտադրվել է 453,6 միլիոն սիգարետ:
Նույն ժամանակահատվածում ֆերմենտացված ծխախոտի արտադրության ծավալներն աճել են 24,7 տոկոսով եւ կազմել 315,7 տոննա:
Ի դեպ, միայն հունվար ամսվա ընթացքում Հայաստանում սիգարետների արտադրության ծավալները նվազել էին 15 տոկոսով:



























