Ռուսաստանում դատարանի առաջ է կանգնել սերիական մանկապիղծը, ով գործում էր Նովոսիբիրսկ քաղաքում 10 տարվա ընթացքում:
Հաղորդում են, որ 2003-2013թթ. Նովոսիբիրսկի տարածքում 44-ամյա տղամարդը հետեւում էր երեխաներին մինչեւ նրանց բնակարանները, ստուգում՝ տանն են ծնողները, թե ոչ, ու ներկայանում որպես կոմունալ ծառայության աշխատակից, երեխաներից թուղթ ու գրիչ խնդրում երկտող գրելու համար: Այդ պատրվակով ներխուժում էր բնակարան, վախեցնում երեխաներին դանակով, հետո բռնաբարում աղջիկներին: Զոհերը 7-11 տարեկան 14 աղջիկներ են:
Հանցագործին ձերբակալել հաջողվել է միայն անցյալ տարի մայիսին: Նրան դատում են երեխաների բռնաբարության, բռնության սպառնալիքի ներքո անօրինական կերպով բնակարան ներխուժելու համար: Քրեական գործի առթիվ սկսվել է դատական գործընթաց, հաղորդում է «Ռոսբալտը»:





























