Չինական BGI ընկերությունը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ կլոնավորման հակառակորդների պատճառով: Պարզվում է, որ ընկերությունն ակտիվորեն խոզերի է կլոնավորում, որոնք իրենց գենետիկայով մարդկանց մոտ կենդանիներ են, ու հասել է տարեկան 500 կլոնավորման ցուցանիշի:
Հաղորդում են, որ կլոնավորումը տեղի է ունենում զարգացող բլաստոցիտ- սաղմերի փոխպատվաստման եղանակով: Սկզբում խոզից վերցնում են չբեղմնավորված ձվաբջիջ, դրան ավելացնում են մեկ այլ խոզի մոդիֆիկացված ԴՆԹ, հետո սաղմը փոխպատվաստում են խոզի արգանդում:
Ընդ որում հաջողության մասը կազմում է 70-80 տոկոս: Կլոնավորմամբ միաժամանակ զբաղվում է 30-50 աշխատակից:
Բացի այդ, մասնագետներին արդեն հաջողվել է ստեղծել առանց աճի գենի ու Ալցգեյմերի հիվանդությամբ խոզերի: Այս ամենը հարկավոր է մարդկանց օգնության համար, պնդում են ընկերության ներկայացուցիչները, հաղորդում է «Ռոսբալտը»:
Նշենք, որ մարդկանց ու խոզերի գենետիկական նմանությունների շնորհիվ գիտնականները կարող են վերջիններիս օգտագործել ներ դեղամիջոցների փորձարկումների ժամանակ:





























