«Ժամանակ» թերթը գրում է. «Արամ Ա կաթողիկոսը մտադիր է ժնեւյան համաժողովում խոսել Սիրիայի քրիստոնյա բնակչության ոչնչացման կանխամտածված հատուկ գործողությունների, սպանությունների, հայկական ընտանիքների բռնի մահմեդականացման մասին։

«Ժամանակի» հետ զրույցում Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանն ասաց, որ սխալ կլիներ համաժողովի ընթացքում շրջանցել, չբարձրացնել մի հարց, որի մասին վերջին շրջանում խոսում է ողջ աշխարհը: Ավելին, նրա խոսքով, «այդ թեման բարձրացնելն այլեւս քրիստոնյաների ձեռքում չէ, այնպես չէ, որ այդ թեմայի շուրջ աշխարհը լռում է»։

«Եթե մենք ունենք 2 եպիսկոպոս առաջնորդներ՝ ասորի եպիսկոպոս եւ հույն ուղղափառ եպիսկոպոս՝ առեւանգված, ունենք քահանաներ՝ առեւանգված, մայրապետներ՝ առեւանգված, անշուշտ, այդ մասին պետք է խոսվի, պետք է խոսվի քրիստոնյաների վիճակի՝ անվտանգության եւ սպառնալիքների մասին»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում