2010 թ. հունվարին առաջին անգամ գրանցվել է Միացյալ Նահանգներ ներկրվող ադրբեջանական նավթի ծավալների կտրուկ նվազում, հայտնում է Turan-ը։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ այս շրջանում ԱՄՆ Ադրբեջանից ընդամենը 950 հազար բարել նավթ է ներկրվել, ինչը 2.2 անգամով քիչ է 2009 թ. տվյալներից (2.1 մլն բարել)։
Համաձայն Ադրբեջանի մաքսային կոմիտեի տվյալների՝ 2009 թ. արդյունքներով Ադրբեջանը ԱՄՆ է արտահանել 1 մլրդ 735 մլն 486.5 դոլար ընդհանուր արժեքով 4 մլն 23 հազար 312.6 տոննա անմշակ նավթ։



























