Ապրիլի 13-ին, ժամը 16.45-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջեւան ավտոճանապարհի 110-րդ կմ-ում` Հովք գյուղին հարակից հատվածում, տեղի է ունեցել սողանք:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից, ժամը 16.50-ին դեպքի վայր է մեկնել Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ տեղացած հորդառատ անձրևի պատճառով ակտիվացել է սողանքը, ճանապարհի ամբողջ լայնությամբ առաջացել են ճաքեր, երթևեկությունը դարձել է միակողմանի և առկա է ավտոճանապարհի` այդ հատվածի փլուզման վտանգ:
ՊԱՏ աշխատակիցների ուժերով տեղում սահմանվել է հերթապահություն: «Իջևանի Ճանշին» ՓԲԸ-ի կողմից տեղադրվել են բետոնե պատնեշներ և ժապավեններով նշագծվել է վտանգավոր հատվածը:




























