NEWS.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով, Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկիի հուղարկավորությանը մասնակցելու համար Հայաստանից պատվիրակություն կմեկնի Վարշավա, որը կգլխավորի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Ռուսաստանի Սմոլենսկի մարզի ռազմական օդանավակայանում վթարի էր ենթարկվել Վարշավայից Սմոլենսկ թռչող Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկու ՏՈՒ-154 ինքնաթիռը, որի արդյունքում ինքնաթիռում եղած բոլոր մարդիկ զոհվել են: Բացի նախագահից ու նրա տիկնոջիցч ինքնաթիռում են եղել նաեւ կառավարության եւ խորհրդարանի անդամներ, այլ պաշտոնատարներ: Ճշտված տվյալներով, ավիավթարից զոհվել է 96 մարդ:
Լեհ Կաչինսկու հուղարկավորությունը տեղի կունենա այս հանգստյան օրերին:




























