Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործունությունը վերստուգելու է «Orange Արմենիա» ընկերությունը։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցին տեղեկացրեց ԻՏՁՄ մամուլի քարտուղար Ռուզան Ապրեսյանը՝ նշելով, որ ապրիլի ընկերությունը միության գործունեության վերահսկման պարտականությունները ստանձնել է ԻՏՁՄ տարեկան համագումարի շրջանակում տեղի ունեցած վարչության նիստի որոշման արդյունքում։ Ապրեսյանը տեղեկացրեց նաեւ, որ ԻՏՁՄ նախագահ է վերընտրվել Հովհաննես Ավոյանը։ Ավելացել է միության վարչության անդամների թիվը։ Այժմ վարչությունում են «Արմինկո», «Սինոփսիս Արմենիա», «Նորք» տեղեկատվական-վերլուծական, «Unicomp», «Վիրաժ լոջիք», «iCon», «Business development adviser», GNC Alpha ընկերությունների ներկայացուցիչները։
Տեղադրություն




























