«Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանին ծեծի ենթարկելու կապակցությամբ հարուցված քր.գործում «Գրանդ Քենդիի» վարկածը չի հերքվել, եւ չի հաստատվել: Այդ մասին ապրիլի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ հավելելով, որ գործն առ այսօր չի բացահայտվել:
«Գործում կան բազմաթիվ, դեռեւս չճշտված հանգամանքներ: Որեւէ մեկը կասկածի տակ չի դնում, որ դեպքը իրոք տեղի է ունեցել, որ իրոք Նվեր Մնացականյանին բարոյական, նաեւ, ինչու չէ, ֆիզիկական վնաս են հասցրել»,- ասել է Ալիկ Սարգսյանը:
Ոստիկանապետը նաեւ խոստացել է ապրիլի 16-ից հետո անձամբ հանդիպել Նվեր Մնացականյանի հետ եւ վերլուծել իրավիճակը:
Հիշեցնենք, որ Նվեր ՄՆացականյանին ծեծի էին ենթարկել 2009թ. մայիսին: ՄՆացականյանը դեպքից հետո հայտնել էր, որ իրեն ծեծի ենթարկողները եղել են «Գրանդ Քենդի» ընկերության պատկանող մեքենայով:
Նշենք, որ «Գրանդ Քենդին» պատկանում է Հրանտ Վարդանյանին եւ նրա ընտանիքին:




























