Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ստրասբուրգ` մայիսի 11-ին կայանալիք Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, Ստրասբուրգից նախարար Նալբանդյանը կուղեւորվի Բրյուսել, ուր մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ կմասնակցի «28+1» ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին, որի ընթացքում կքննարկվի «Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» (ԱԳԳԾ) իրականցման ընթացքը:
Բրյուսելում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:




























