Մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ եւ ՀԱՊԿ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Այսօրվա հանդիպմանը կքննարկվեն Ղրղզստնում առկա իրավիճակն ու այլ միջազգային կարեւոր հարցեր։

Գագաթնաժողովին մասնակցելու համար Մոսկվա է մեկնել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

ՀԱՊԿ-ը յոթ երկրների ռազմաքաղաքական միություն է. դրա անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը։

Ղրղզստանի պատվիրակությունը ոչ պաշտոնական գագաթնաժողովներին չի մասնակցի։