«ՀԱՅԱՍԱ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը Երիտասարդական նախաձեռնությունների ռուս-հայկական կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է երթ՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 65-ամյակին:

Երթը կսկվի մայիսի 8-ին ժամը 20:30-ին Ալ.Թամանյանի արձանի մոտից: 300-500 հոգի վառվող մոմերով եւ ծաղիկներով կքայլեն Կասկադ համալիր- Հաղթանակի զբոսայգի երթուղով:

Միջոցառմանը կմասնակցի նաեւ Հայաստանում ՌԴ դեսպանատան ղեկավարությունը, ՀՀ ռուսական մշակույթի և գիտության կենտրոնը, ՀՀ-ում բնակվող բոլոր 11 ազգային համայնքները, դպրոցների աշակերտական կազմեր և մի շարք այլ հասարակական կազմակերպություններ: