ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Մոսկվայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 8-ին հանդիպում է ունեցել իր ռուսաստանցի գործընկերոջ Սերգեյ Լավրովի հետ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ եւ միջազգային օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին առնչվող խնդիրներ:




























