Մայիսի 7-ին ժամը 17.30-ին Տավուշի մարզպետարանից տեղեկություն է ստացվել, որ սողանքի հետեւանքով փակվել է դեպի Հաղարծնի վանք տանող ճանապարհը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ հողազանգվածի հետ ճանապարհին հայտնվել են մի քանի շրջված ծառեր:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի դիլիջանյան մասնաճյուղի եւ «Դավիթ» ՍՊԸ-ի աշխատակիցների ուժերով ծառերը մասնատվել են եւ տեղափոխվել, որից հետո նախատեսվում են իրականացնել հողազանգվածից ճանապարհի մաքրման աշխատանքներ:




























