NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «Belarus Digest»-ում հոդվածը, որի հեղինակն է Բելառուսում ՄԱԿ-ի գրասենյակի վերլուծաբան, Էկոնոմիկայի եւ քաղաքական գիտությունների լոնդոնյան դպրոցի շրջանավարտ Ջորջ Պլաշչինսկին:

Ալեքսանդր Լուկաշենկոն դժգոհություն հայտնեց Եվրասիական տնտեսական միության համաձայնագրում բացառությունների եւ սահմանափակումների կապակցությամբ ռուսական խորհրդարանի վերին պալատի նախագահի հետ հանդիպման ընթացքում: Այնուամենայնիվ, Լուկաշենկոն այլընտրանք չուներ, քան մեկ շաբաթ առաջ համաձայնել տնտեսական այդ միության ստեղծմանը, քանի որ բելառուսական տնտեսությունը կախված է Ռուսաստանից եւ դրա ղեկավարության բարի կամցողությունից:

Կարճատեւ հեռանկարում եվրասիական ինտեգրացումը եւ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններով պայմանավորված առավելությունները կօգնեն լուծել Բելառուսի տնտեսական խնդիրները, ինչպես օրինակ ընթացիկ հաշիվներում հսկա պակասորդն ու ցածր միջազգային պահուստները: Սակայն երկարատեւ հեռանկարում այն ռիսկեր է ստեղծում բելառուսական անկախության եւ ընդհանուր զարգացման համար:

Սա Բելառուսին դատապարտում է լճացման եւ երկրորդական արդիականացման՝ հաշվի առնելով հավանական սցենարն այն մասին, որ ԵՄ եւ ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի կոնֆլիկտը դեռ կշարունակվի: ԵՄ հետ ինտեգրացման հակվածությունը կարող է ավելի շահավետ լինել, սակայն դրա համար կառավարությունը պետք է ռեֆորմներ անցկացնի:

Այս պահին Եվրասիական միությունն առանձին շուկայական կանոնների խոշոր բացառությունների է ենթարկվում: Նրանք, ովքեր ինտեգրացում են իրականացնում, հետաձգել են միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ստեղծումը մինչեւ 2019թ.-ը, միասնական ֆինանսական եւ նավթագազային շուկաների ստեղծումը մինչեւ 2025թ.: Բելառուսի համար սա նշանակում է անորոշություն հիմնական ակտիվների առնչությամբ՝ նավթամշակման գործարաններ եւ ռուսական նավթամթերիք տրանզիտ ԵՄ: Ուստի բելառուս նախագահը Եվրասիական միության մասին պայմանագիրը ստորագրեց դժկամությամբ՝ կտրուկ դիմադրելով այդ բացառություններին:

Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միությունը կառուցում է հստակ օրակարգով, թեեւ նրա գործընկերները դեռ պետք է հրապարակային խոստովանեն սա: Ինչպես նա նշել էր Ղրիմը միացնելու կապակցությամբ հայտարարության ընթացքում, նա ցանկանում է կառուցել ու ամրապնդել «Ռուսական աշխարհը»: Այդ գաղափարը բախվում է Բելառուսի անկախության հետ որպես մի երկիր, որի բնակչության 70,2 տոկոսը, 2009թ.-ի մարդահամարի տվյալներով, առօրյայում ռուսերեն է խոսում: Ռուսաստանը գերիշխում է Եվրասիական միությունում եւ առանց տատանվելու կիրառում է իր լծակները, որպեսզի ապահովի իր շահերը Բելառուսում, այդ թվում նաեւ ավելի գրավիչ ակտիվների յուրացմամբ՝ ի օգուտ ռուս գործարարների:

Նավթի եւ գազի վերաբաշխումն ինտեգրացման լոկոմոտիվ է ծառայում ավտորիտար առաջնորդների շրջանում: Նրանք դժկամությամբ ինչ-որ քայլեր են ձեռնարկու, որպեսզի վերջ տան իրենց կախվածությանը նավթային եկամուտներից՝ վնասելով արտադրական սեկտորներին: Թեեւ Բելառուսի ՀՆԱ-ում արտադրության տոկոսաբաժինը բարձր է, իսկ ապրանքի արտահանման բնագավառում վառելիքի մասնաբաժինը ցածր է, երկրի տնտեսության կայունությունն առաջվա պես կախված է Ռուսաստանի հետ նավթային համաձայնություններից: Բացի այդ, եթե Ռուսաստանն առաջարկիր իր ինքնամեկուսացումն արեւմտյան աշխարհից, այդ գործոնը կհակասի տեխնիկական արդիականացմանը եւ տնտեսության լիբերալիզիացիային: Եվրասիական ինտեգրացումը կարող է երկրում պահպանել խորհրդային բնույթի տնտեսական մոդելն ու երկրին կապել Ռուսաստանին շատ երկար ժամանակով: