British Petrolium կազմակերպության փորձագետները պատրաստվում են իրականացնել 7-րդ փորձը՝ նավթի արտանետումները  դադարեցնելու համար:

Բոլոր նախկին փորձերը դրական արդյունք չեն տվել: Ընկերության փորձագետները մտադիր են հատուկ ռոբոտների միջոցով խողովակի վթարված հատվածը կտրել, այնուհետեւ խցան տեղադրել:

Այս գործողության համար անհրաժեշտ կլինի 4 օր: Վերջին փուլը լինելու է խողովակի տեղադրումը, որը նավթը մղելու է ծոցի մակերեւույթ տանկերի մեջ:

Սպիտակ տանը, սակայն կարծում են, որ նավթի արտահոսքը հնարավոր է կանգեցնել միայն զինվորականների օգնությամբ:

Մայիսի 31-ին ԱՄՆ բանակի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, ծովակալ Մայքլ Մալլենը հասկացրել է, որ ամերիկացի զինվորականները պատրաստ են օգնության հասնել բիզնեսմեններին, ընդ որում հավելելով, որ վթարի հետեւանքները վերացնելու լավագույն տեխնոլոգիաները զինվորականների ձեռքին է:

Վթարի արդյունքում Մեքսիական ծոց է արտանետվել 150 հազար տոննա հում նավթ եւ դեռեւս շարունակվում է արտանետումը: