Լեռնային Ղարավաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին հրամանագիր է ստորագրել, որով «Եվրոպական լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակի արժանացած «Արարատից Սիոն» փաստագրական ֆիլմի ստեղծման համար «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրել է Տեր Մեսրոպ քահանա Արամյանին (Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմական խորհրդի անդամ, «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի տնօրեն, ֆիլմի հեղինակ եւ պրոդյուսեր) եւ Էդգար Բաղդասարյանին (ֆիլմի ռեժիսոր):

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից: